Ռումինացի պատգամավոր. ԵԽԽՎ-ն պետք է նպաստի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը
 Ռումինացի պատգամավոր.  ԵԽԽՎ-ն պետք է նպաստի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը
09:10     24 01 2023    
ԵԽԽՎ-ն պետք է բոլոր ջանքերը գործադրի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հայտարարել է ռումինացի պատգամավոր Լուլիան Բուլաին։

Նրա խոսքով, կան ուժեր, որոնք ամեն կերպ խոչընդոտում են երկու երկրների միջև խաղաղության հաստատմանը։

«ԵԽԽՎ-ի շրջանակներում մեր աշխատանքը պետք է ուղղված լինի ապակառուցողական ուժերի ծրագրերի իրականացումը կանխելուն, նրանց մտադրությունները չեզոքացնելուն։ ԵԽԽՎ-ն պետք է նպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը»,- ասել է ռումինացի պատգամավորը։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵԽԽՎ   Ադրբեջան  


Լրահոս