Օմբուդսմենն այցելել է՝ Ադրբեջանում ձերբակալված հայկական ահաբեկչական-դիվերսիոն խմբավորումների անդամներին
 Օմբուդսմենն այցելել է՝ Ադրբեջանում ձերբակալված հայկական ահաբեկչական-դիվերսիոն խմբավորումների անդամներին
18:00     23 01 2023    
Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան և Կանխարգելման ազգային խմբի անդամներն այցելել են հաստատություններ, որտեղ պահվում են՝ ռազմական գործողությունների դադարեցումից հետո, օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքներում ահաբեկչական-դիվերսիոն խմբերի կազմում հանցավոր գործողություններ կատարելու համար ձերբակալված Հայաստանի քաղաքացիները։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են օմբուդսմենի գրասենյակից։

Հանդիպումներին մասնակցել են նաև խմբի բժիշկներ և հոգեբաններ։

Սաբինա Ալիևան և Կանխարգելման ազգային խմբի անդամները անհատական կարգով ընդունել և լսել են Հայաստանի ձերբակալված քաղաքացիների դիմումները։

Միաժամանակ ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները՝ խցերի վիճակը, դրանց չափերը, լուսավորությունը, օդափոխությունը, անձնական հիգիենայի պայմանները, բժշկական սպասարկումը, սնունդը։

Պարզվել է, որ ձերբակալվածները բողոք չունեն կալանքի և բուժման պայմաններից, հեռախոսային կապից, նամակագրությունից, տեղեկատվության հասանելիությունից (հեռուստատեսություն, հրապարակումներ), բժշկական օգնության առկայությունից։ Նրանց հնարավորություն է տրվում հանդիպել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. Օմբուդսմեն   Ադրբեջան  


Լրահոս