Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Ստոկհոլմում ցույցի ժամանակ Ղուրանի պղծումը
 Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Ստոկհոլմում ցույցի ժամանակ Ղուրանի պղծումը
11:02     23 01 2023    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ստոկհոլմում տեղի ունեցած ցույցի ժամանակ Ղուրանի պղծման ակտը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, համապատասխան հայտարարությունը զետեղվել է ԱԳՆ-ի Twitter-ի էջում։

«Իսլամաֆոբ գործողությունները, որպես ատելության հողի վրա կատարված բացահայտ հանցագործություն, խոսքի ազատության արտահայտություն չեն: Մենք կոչ ենք անում Շվեդիայի կառավարությանը հնարավորինս արագ պատասխանատվության ենթարկել ատելության հողի վրա իրագործված այս հանցագործության մեղավորներին», - ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Ստոկհոլմի իշխանությունները թույլատրել էին բողոքի ցույց անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ։ Ցույցի ժամանակ այրել են Ղուրան։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս