ՆԱՏՕ-ն՝ Ադրբեջան և Հայաստան հատուկ ներկայացուցչի այցի արդյունքների մասին
 ՆԱՏՕ-ն՝ Ադրբեջան և Հայաստան հատուկ ներկայացուցչի այցի արդյունքների մասին
11:01     21 01 2023    
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան այս շաբաթ մեկնել է Հարավային Կովկաս՝ այցելելով Հայաստան և Ադրբեջան։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքին, այս այցը գործընկերների հետ նրանց պարբերական քաղաքական խորհրդակցությունների անբաժանելի մասն է։

Հայաստանում Կոլոմինան հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և այլ պաշտոնատար անձանց հետ։

Հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնատար անձանց հետ։

Հանդիպումների ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային անվտանգության հարցերի և Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. ՆԱՏՕ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս