Սերգեյ Մարկով. Հունվարի 20-ի ողբերգությունը չսպիացած վերք է ադրբեջանական ժողովրդի հոգում
  Սերգեյ Մարկով.  Հունվարի 20-ի ողբերգությունը չսպիացած վերք է ադրբեջանական ժողովրդի հոգում
09:21     21 01 2023    
Ռուսաստանում գիտեն, որ հունվարի 20-ի ողբերգությունը չսպիացած վերք է ադրբեջանական ժողովրդի հոգում։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը։

Նա նշել է, որ Խորհրդային Միության քաղաքական ղեկավարության հրեշավոր սխալներն էին, որ դարձան հունվարի 20-ի ողբերգության պատճառներից մեկը. «Խորհրդային ղեկավարությունը կորցնում էր վերահսկողությունը հսկայական երկրի վրա՝ դեսուդեն էր նետվում զիջումների և կառավարման կոշտ մեթոդների կիրառման միջև, և դա դարձավ հունվարի 20-ի ողբերգության պատճառներից մեկը։ Խրախուսվում էր հայկական ազգայնականությունը, աջակցվում էին գործողությունները, որոնք ուղղված չէին Ղարաբաղի զրավմանը»։

Քաղաքագետն ընդգծել է, որ հունվարի 20-ի ողբերգական իրադարձությունները պետք է մեզ դաս ծառայեն, որպեսզի քաղաքական պայքարը երբեք չդիպչի խաղաղ մարդկանց։

«Այժմ մեր պետությունները գլխավորում են մեծ քաղաքական գործիչներ՝ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը, որոնք հիանալի հարաբերություններ են պահպանում, միշտ գտնում են ճիշտ լուծումներ՝ հիմնված ժողովուրդների շահերի և իրավունքների հարգման վրա և ամրապնդում են մեր բարեկամությունը։ Ռուս և ադրբեջանական ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են. Ռուսաստանում շատ են Ադրբեջանի բարեկամները, ովքեր կիսում են ինչպես հունվարի 20-ի ողբերգության ցավը, այնպես էլ Ղարաբաղյան պատերազմում հաղթանակի բերկրանքը։ Այժմ մեր խնդիրն է ապագա հարաբերությունները կառուցել՝ հիմնվելով մեր անցյալի վրա։ Վստահ եմ, որ Ռուսաստանին և Ադրբեջանին կշարունակեն միավորել բարեկամական կապերը և հետագա փոխշահավետ համագործակցությունը»,- ասել է Ս.Մարկովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հունվարի-20   Մարկով  


Լրահոս