Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեսպանների համաժողովում:
Էրդողանն ասել է, որ մենք չէինք կարող և չենք լռել ադրբեջանական հողերի օկուպացիայի մասին:
«28 տարվա հայկական ճնշման պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես փախստական է պահել մեր ադրբեջանցի եղբայրներին: Մինսկի խումբը լուծում չի գտել այս օկուպացիային և չի առաջարկել լուծում:
Մեր ադրբեջանցի եղբայրներն իրենք են լուծել իրենց խնդիրները:
Մենք ուրախությամբ դիտեցինք Նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Շուշան ազատագրելու վերաբերյալ: Ես շնորհավորում եմ Ադրբեջանի ժողովրդին, այդ թվում `Իլհամ Ալիևին: Այս պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ղարաբաղը լիովին չի ազատվել օկուպացիայից: Պայքարի դրոշը չի ընկնի, քանի դեռ չի ավարտվել Լեռնային Ղարաբաղի օկուպացիան»: