Արևմտյան Ադրբեջանի Համայնքում լսումներ են անցկացվել «Վերադարձի հայեցակարգի» վերաբերյալ
Արևմտյան Ադրբեջանի Համայնքում լսումներ են անցկացվել «Վերադարձի հայեցակարգի» վերաբերյալ
11:10     19 01 2023    
Արևմտյան Ադրբեջանի Համայնքում լսումներ են անցկացվել՝ համայնքի ղեկավարության մեջ ներկայացված մտավորականության ներկայացուցիչների և մի խումբ գիտնականների ու մասնագետների մասնակցությամբ՝ «Վերադարձի հայեցակարգ» նախագծի առաջարկների վերաբերյալ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Արևմտյան Ադրբեջանի Համայնքի մամուլի ծառայությունում։

Նշվել է, որ միջոցառումը ներածական խոսքով բացող, Արևմտյան Ադրբեջանի Համայնքի նախագահ, խորհրդարանի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին առաջին հերթին պատմել է Համայնքի առջև ծառացած խնդիրների մասին։ Համայնքի նախագահն ընդգծել է, որ աշխատանքներ են տարվում «Վերադարձի հայեցակարգ» նախագծի ուղղությամբ, որն առաջարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ դեկտեմբերի 24-ին մի խումբ մտավորականների հետ հանդիպմանը՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի վարչական շենքի բացման ժամանակ: Նա ասել է որ այդ մարդիկ իրավունք ունեն վերադառնալու Արևմտյան Ադրբեջան՝ իրենց նախնիների հողեր, և նման հարցերին հատուկ ուշադրություն է դարձվում՝ միջազգային կոնվենցիաներում նշված վերադարձի իրավունքի հայեցակարգի նախագծում, ինչպես նաև այդ գործընթացի խաղաղ իրականացմանը։ Ընդգծելով միջոցառմանը մասնակցող մտավորականների կարծիքների ու առաջարկների կարևորությունը, համայնքի նախագահը խոսքը տվել է ներկաներին՝ առաջարկություններ անելու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Արևմտյան-Ադրբեջանի-Համայնք  


Լրահոս