ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը ստուգումներ է անցկացրել Հայաստանի հետ սահմանին գտնվող կոմանդոսի զորամասերում - ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
 ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը ստուգումներ է անցկացրել Հայաստանի հետ սահմանին գտնվող կոմանդոսի զորամասերում -  ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15:14     17 01 2023    
Ադրբեջանի բանակի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը, Ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Էնվեր Էֆենդիևը և ՊՆ այլ պաշտոնյաներ այցելել են թիվ N զորամաս:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են պաշտպանական գերատեսչությունում, զորամասում, որտեղ կենտրոնացած են ամենաշատ թվով նորակոչիկներ, ստուգվել է անձնակազմի համալրման գործընթացը, հիմնական ուսումնական դասընթացներին նրանց մասնակցությունը, զորամասի բազմակողմանի ապահովումը:

Գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը պաշտոնատար անձանց հրահանգներ է տվել երիտասարդ զինվորների հայրենասիրական ոգով դաստիարակության, օրենսդրության և ռազմական կանոնակարգի պահանջների խստիվ պահպանման, ինտենսիվ մարտական պատրաստության կազմակերպման և անցկացման վերաբերյալ:

Այնուհետ ՊՆ ղեկավարությունն այցելել է Հայաստանի սահմանին տեղակայված կոմանդոսի զորամասեր և այլ զորամասեր, հետևել անձնակազմի լեռնային պատրաստության ինտենսիվ պարապմունքներին։

Վերջում Գլխավոր շտաբի պետը պաշտոնատար անձանց հանձնարարականներ է տվել զինծառայողների պրոֆեսիոնալ պատրաստվածության մակարդակի բարձրացման, զինվորների ուսուցման ու պարապմունքների ինտենսիվության ու որակի բարձրացման վերաբերյալ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԶՈՒ  


Լրահոս