Իլհամ Ալիև. Ադրբեջանը շատ դրական ներդրումային միջավայր ունի
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանը շատ դրական ներդրումային միջավայր ունի
17:39     16 01 2023    
Անցյալ ամիս՝ դեկտեմբերի 17-ին, Ադրբեջանը, Վրաստանը, Հունգարիան և Ռումինիան համաձայնագիր են ստորագրել վրացական ափից մինչև ռումինական ափ Սև ծովով էլեկտրաէներգիա փոխանցող ստորջրյա մալուխի անցկացման մասին։ Այս համաձայնագրի ստորագրմանը ներկա է եղել Եվրահանձնաժողովի նախագահը։ Մենք նախատեսում ենք մալուխ անցկացնել, որը թույլ կտա Ադրբեջանից փոխադրել 4 ԳՎտ կանաչ էներգիա։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում կայացած՝ Աբու Դաբիի կայուն զարգացման շաբաթվա պաշտոնական բացման ժամանակ ունեցած ելույթում։

Պետության ղեկավարն ասել է. «Բայց սա բավարար չէ։ Սա միայն այն է, ինչ արդեն համաձայնեցված է։ Մեր ծրագրերը շատ ավելի լայն են»։

Նշելով, որ Ադրբեջանը շատ դրական ներդրումային միջավայր ունի, նախագահ Իլհամ Ալիևը հավելել է. «Մենք մեծ ծավալով ներդրումներ ենք ներգրավել նավթի և գազի ոլորտում։ Բայց հիմա մեր նպատակը վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումն է։ Այսինքն՝ մենք մեծ ծրագրեր ունենք։ Եվ ես վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք»:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս