Նախագահ. Masdar-ի հետ համագործակցությունը Ադրբեջանը կվերածի կանաչ էներգիայի արտահանման շատ կարևոր աղբյուրի
  Նախագահ.  Masdar-ի հետ համագործակցությունը Ադրբեջանը կվերածի կանաչ էներգիայի արտահանման շատ կարևոր աղբյուրի
17:08     16 01 2023    
Masdar-ը և Ադրբեջանի ազգային էներգետիկ SOCAR ընկերությունը նախօրեին համաձայնագիր են ստորագրել Ադրբեջանում 4 ԳՎտ հզորությամբ հողմային և արևային էլեկտրակայաններ կառուցելու վերաբերյալ։ Սա ընդամենը մեկ կարճաժամկետ նախագիծ է: Միջնաժամկետ նախագծերը հնարավորություն կտան այս ծավալը հասցնել 10 ԳՎտ-ի։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում կայացած՝ Աբու Դաբիի կայուն զարգացման շաբաթվա պաշտոնական բացման ժամանակ ունեցած ելույթում։

«Դա միանգամայն հնարավոր է: Երկու նախագծերի համար էլ ունենք ճանապարհային քարտեզ։ Միայն Masdar-ի հետ այս նախագիծը, այս ընկերության հետ մեր համագործակցությունը Ադրբեջանը կվերածի կանաչ էներգիայի արտահանման շատ կարևոր աղբյուրի»,- ասել է պետության ղեկավարը։

Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի և միջազգային էներգետիկ ընկերությունների միջև ստորագրված փոխըմբռնման կարևոր հուշագրերն ու համաձայնագրերը մեզ թույլ կտան ընդհանուր առմամբ արտադրել մինչև 22 ԳՎտ հողմային և արևային էներգիա։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Ադրբեջան  


Լրահոս