Նահատակների ընտանիքների նախագահական ամսական կենսաթոշակի չափը հինգ տարում ավելացել է 2,5 անգամ
 Նահատակների ընտանիքների նախագահական ամսական կենսաթոշակի չափը հինգ տարում ավելացել է 2,5 անգամ
15:18     13 01 2023    
Վերջին 5 տարիների ընթացքում իրականացված սոցիալական բարեփոխումների չորս փաթեթների արդյունքում՝ նահատակների ընտանիքներին վճարվող նախագահական ամսական կենսաթոշակն ավելացել է 2,5 անգամ։

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, հայտնել է աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության փոխնախարար Անար Քերիմովը։

Փոխնախարարի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց նպաստներն ու կրթաթոշակները բարձրացել են միջինը 3 անգամ, մինչև մեկ տարեկան երեխայի նպաստը անապահով ընտանիքներում՝ 2,1 անգամ, երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 4,6 անգամ, թաղման համար միանվագ նպաստը՝ 3,4 անգամ։

Մարմնի ֆունկցիաների 81-100% խանգարումներով ընդհանուր պատճառներով (ներառյալ տեսողության խանգարումներով) հաշմանդամության նպաստն ավելացել է 2 անգամ, տարիքային նպաստը՝ 3 անգամ, յուրաքանչյուր երեխայի համար հինգից ավելի երեխա ունեցող կանանց նպաստը՝ 3,2 անգամ, մարմնի ֆունկցիխաների 81-100 տոկոսով խանգարումներ ունեցող, կամ մինչև 18 տարեկան հաշմանդամներին խնամող անձանց ամսական նախագահական կենսաթոշակը 2 անգամ, ընտանիքի ղեկավարի կորստի նպաստը՝ 76,5 տոկոսով։
Zinvor.info

Հեշթեգներ. Նահատակ   Ադրբեջան  


Լրահոս