Նախագահը բարձր է գնահատել Իտալիայի ներդրումը ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ Ադրբեջանի կապերի ընդլայնման գործում
 Նախագահը բարձր է գնահատել Իտալիայի ներդրումը ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ Ադրբեջանի կապերի ընդլայնման գործում
12:15     12 01 2023    
Իլհամ Ալիևը բարձր է գնահատել Իտալիայի ներդրումը Ադրբեջան-ՆԱՏՕ և Ադրբեջան-Եվրամիություն կապերի ընդլայնման գործում։

Այս մասին Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Գվիդո Կրոսետոյին ընդունելիս հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է Zinvor.info-ն։

Երկրի ղեկավարը նշել է, որ երկու երկրները հաջողությամբ համագործակցում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի բնագավառում։ Այս համատեքստում նախագահ Իլհամ Ալիևը կարևորել է Հարավային գազային միջանցքի արդյունավետ շահագործումը։ Նա վստահություն է հայտնել, որ Գվիդո Կրոսետոյի այցն Ադրբեջան կծառայի ինչպես երկու երկրների համապատասխան կառույցների, այնպես էլ ավելի լայն իմաստով համագործակցության ամրապնդմանը, և հույս հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Ադրբեջան  


Լրահոս