Ադրբեջանի և Ռուսաստանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել
 Ադրբեջանի և Ռուսաստանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել
18:21     11 01 2023    
Հեռախոսազրույց է տեղի ունեցել՝ Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի միջև։

Ինչպես փոխանցում է Zinvor.info-ն, այս մասին հայտնում է ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են համատեղ նախագծերն ու փոխգործակցության հարցերը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում։

Ալի Ասադովը և Միխայիլ Միշուստինը քննարկել են նաև կառավարության գծով առաջիկա հանդիպումների ժամանակացույցը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս