Իլհամ Ալիև. Լավ կլինի, որ Հայաստանն իր վրայից ջնջի մենապետության խարանը
  Իլհամ Ալիև.  Լավ կլինի, որ Հայաստանն իր վրայից ջնջի մենապետության խարանը
10:21     11 01 2023    
Այսօր գաղտնիք չէ, որ Արևմտյան Ադրբեջանի Համայնքը՝ որպես երկարամյա դեպարտացիայի ենթարկված համայնք, զրկվել է իր իրավունքներից։ Իհարկե, Ղարաբաղյան հակամարտության առկայության պայմաններում արևմտյան ադրբեջանցիների իրավունքների մասին խոսելը կարող էր վաղաժամ կրակոցի նմանվել։ Բայց կարծում եմ, որ այսօր մենք միանգամայն իրավացիորեն այս թեման հանեցինք միջազգային ասպարեզ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

«Այս հարցով նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին իմ տված հանձնարարականները կատարվում են։ Ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որը տարբեր տեղերից ստացված առաջարկների վրա սկսել է աշխատել միասնական հայեցակարգի ձևավորման վրա։ Իհարկե, արևմտյան ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց պապենական հողերը, դա նրանց իրավունքն է, բոլոր միջազգային կոնվենցիաները ճանաչում են նրանց այդ իրավունքը։ Որպես Ադրբեջան պետություն՝ մենք պետք է ամեն ինչ անենք այդ իրավունքն ապահովելու համար: Համայնքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ ես կրկին ասացի, որ մենք ցանկանում ենք դա անել խաղաղ ճանապարհով և վստահ եմ, որ այդ նպատակին հասնելու ենք», - ասել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս