Իլհամ Ալիև. Ադրբեջանը Եվրոպա գազի միակ նոր մատակարարն է
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանը Եվրոպա գազի միակ նոր մատակարարն է
09:00     11 01 2023    
Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո մենք դիմումներ ենք ստացել ավելի քան 10 երկրներից։ Այն երկրներից, որոնք այսօր մեզանից գազ են գնում և ցանկանում են լրացուցիչ մատակարարումներ, և այն երկրներից, որոնք երբևէ մեզանից գազ չեն գնել, բայց ցանկանում են միանալ այս ծրագրին։ Այստեղ, բնականաբար, մեծանում է Ադրբեջանի դերը, և մենք, իհարկե, պետք է օգտվենք դրանից։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

«Մենք երբեք մեր գազային և նավթային քաղաքականությունը չենք դարձրել ընդհանուր քաղաքական ենթատեքստի հիմնական գործոն, քանի որ կարծում ենք, որ քաղաքականությունն առանձին է, և սա առանձին է։ Սակայն այժմ, երբ աշխարհում էներգետիկ քաղաքականությունն ամբողջությամբ միաձուլվել է ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակին, այս գործոնը նույնպես չի կարելի հերքել։ Իհարկե, մեր տնտեսական և քաղաքական նշանակությունը գնալով մեծանում է, և եթե նայենք Եվրոպան սնող գազատարներին, ապա կտեսնենք, որ դրանք այդքան էլ շատ չեն։ Հիմա գոյություն ունեցող մատակարարները պարզապես ավելացնում են գազի արդյունահանումը, քանի որ Եվրոպայում մեծ պահանջարկ կա: Ադրբեջանը Եվրոպա գազի միակ նոր մատակարարն է»,- ասել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս