Իլհամ Ալիև. 2023 թվականը վճռորոշ է լինելու ամառային Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար
  Իլհամ Ալիև.  2023 թվականը վճռորոշ է լինելու ամառային Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար
11:40     10 01 2023    
Սպորտը յուրաքանչյուր երկրի հասարակական կյանքի կարևոր մասն է։ Որոշ երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում, դա առաջնահերթություն է համարվում։ Որովհետև առողջ ապրելակերպի քարոզումը պետք է կարևոր լինի յուրաքանչյուր երկրի համար։

Այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևը 2022 թվականի մարզական արդյունքներին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում, հայտնում է Zinvor.info-ն։

Նշելով, որ այսօր կան բոլոր հնարավորությունները սպորտով զբաղվելու համար, պետության ղեկավարը հավելել է. «Մարզերում ստեղծվել են շուրջ 50 օլիմպիական մարզահամալիրներ, և այս գործընթացը շարունակվում է։ Միաժամանակ մենք Բաքու քաղաքում անցկացրել ենք ամենահեղինակավոր մարզական մրցումներ և շարունակելու ենք անցկացնել նոր մրցումներ։ Մեր երկիրը կընդունի աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, արդեն անցկացվել են Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերը, և ապագայում դա բացառություն չի լինի»։

Նախագահն ընդգծել է, որ մենք գտնվում ենք ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստության վերջին փուլում, և 2023 թվականը շատ առումներով վճռորոշ է լինելու։ «Հետևաբար, մեր ողջ մարզական հանրությունը, նախարարությունը, Ազգային օլիմպիական կոմիտեն, ֆեդերացիաները, ակումբները, մարզական միությունները, իհարկե, պետք է հիմնական ուղղությունը տեսնեն նրանում, որ Ադրբեջանը հաստատի իր ուժը ամառային Օլիմպիական խաղերում», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս