Իլհամ Ալիև. Ազատագրված տարածքներում միջազգային սպորտային մրցումների անցկացումը պատմական մեծ նշանակություն ունի
  Իլհամ Ալիև.  Ազատագրված տարածքներում միջազգային սպորտային մրցումների անցկացումը պատմական մեծ նշանակություն ունի
09:24     10 01 2023    
Անցյալ տարի ազատագրված տարածքներում մի քանի միջազգային սպորտային մրցումներ են անցկացվել։ Սա պատմական մեծ նշանակություն ունի, քանի որ ազատագրված տարածքները հիմա կենդանանում են, կյանքը վերադառնում է, մարդիկ վերադառնում են։

Այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևը 2022 թվականի մարզական արդյունքներին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում, հայտնում է Zinvor.info-ն։

«Ինչպես գիտեք, մեր պատմական հաղթանակից անմիջապես հետո մենք լայնածավալ շինարարական-վերականգնողական աշխատանքներ սկսեցինք ազատագրված հողերում, և այս մարզերում միջազգային սպորտային մրցումների անցկացումը խորհրդանշական մեծ նշանակություն ունի։

Շուշայում անցկացվել է շախմատի միջազգային մրցաշար, Սուգովուշանում՝ Սուգովուշան լճում, թիավարության միջազգային մրցաշար։ Զանգիլանի Աղալը գյուղի մերձակայքում անցկացվել են եռամարտի մրցումներ։ Ես սա բարձր եմ գնահատում, և այս աշխատանքը այս տարի էլ պետք է շարունակվի»,- ասել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս