Իլհամ Ալիև. Մեր մարզիկները միջազգային մրցումներում նվաճել են ավելի քան 800 մեդալ
  Իլհամ Ալիև.  Մեր մարզիկները միջազգային մրցումներում նվաճել են ավելի քան 800 մեդալ
20:58     09 01 2023    
Միջազգային մրցումներում ադրբեջանցի մարզիկները նվաճել են ավելի քան 800 մեդալ, որից մոտ 300-ը՝ ոսկե։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիևն ասել է՝ 2022 թվականի մարզական արդյունքներին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթում։

Անցյալ տարվա արդյունքները մեծ ձեռքբերում համարող պետության ղեկավարը նշել է, որ սպորտի աշխարհում մրցակցությունը աճում է, նոր մարզական երկրներ են ի հայտ գալիս։ Ուստի ամեն տարի բարձր արդյունքներ ցույց տալը, սեփական ուժը հաստատելը հեշտ գործ չէ։

«Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մեր մարզիկները պատշաճ կերպով ներկայացրել են մեր երկիրը։ Միջազգային մրցումներից հատկապես կցանկանայի նշել Իսլամական համերաշխության 5-րդ խաղերը։ Ինչպես գիտեք, 5 տարի առաջ Բաքվում կայացած Իսլամական համերաշխության խաղերում Ադրբեջանը թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին տեղը։ Դա պատմական հաղթանակ էր, և այս անգամ Թուրքիայի Քոնյա քաղաքում մեր մարզիկները, նվաճելով 99 մեդալ, 56 երկրների շարքում գրավել են 4-րդ տեղը։ Սա ևս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի հաջողությունները սպորտի ոլորտում»,- ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս