Իլհամ Ալիև. Ինչպես նախորդ տարիներին, անցյալ տարին նույնպես հաջող էր ադրբեջանական սպորտի համար
  Իլհամ Ալիև.  Ինչպես նախորդ տարիներին, անցյալ տարին նույնպես հաջող էր ադրբեջանական սպորտի համար
17:20     09 01 2023    
Ինչպես նախորդ տարիներին, անցյալ տարին նույնպես հաջող էր ադրբեջանական սպորտի համար։ Կարելի է բարձր գնահատել ամբողջ երկրի մասշտաբով կատարված աշխատանքը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով 2022 թվականի մարզական արդյունքներին նվիրված միջոցառման ժամանակ։

Նշելով, որ բոլոր առաջադրանքները, որոնք դրվել էին նախորդ տարվա սկզբին, իրականացվել են, պետության ղեկավարն ասել է. «Ադրբեջանի դինամիկ զարգացումն ապահովված է։ Եվ քանի որ սպորտը նույնպես մեր կյանքի անբաժանելի մասն է, այն անշուշտ զարգացել է ընդհանուր միտումների շրջանակներում։ Դրա մասին են վկայում թե՛ մեր մարզիկների հաղթանակները, թե՛ մեր երկրում կազմակերպված տարբեր միջազգային մրցումները, որոնք ևս մեկ անգամ հաստատում են, որ Ադրբեջանը հանդիսանում է սպորտային երկիր։ Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին անցկացվող քաղաքականությունն այսօր գերազանց արդյունքներ է տալիս»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս