Պաշտպանության նախարարը ստուգել է մի շարք զորամասերի մարտական ​​պատրաստությունը - ՏԵՍԱՆՅՈՒԹ+ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
 Պաշտպանության նախարարը ստուգել է մի շարք զորամասերի մարտական ​​պատրաստությունը -  ՏԵՍԱՆՅՈՒԹ+ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
10:35     03 01 2023    
Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ հունվարի 2-ին պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավար կազմը այցելել են ցամաքային զորքերի տանկային և հրետանային զորամասեր:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը հղումով։

Պաշտպանության նախարարը ծաղիկներ է դրել՝ նահատակների հիշատակին այստեղ կանգնեցված հուշարձանի մոտ։

Սպառազինության մեջ գտնվող տանկային և հրետանային կայանքների զննում է անցկացվել, ստուգվել են մարտական հաշվարկների տեսական, գործնական գիտելիքները և մարտական պատրաստվածությունը։

Ծանոթանալով զորամասի սիմուլյացիոն կենտրոնի ուսումնական և նյութական բազային, Զ.Հասանովը տվել է համապատասխան հանձնարարականներ։

Այնուհետև պաշտպանության նախարարը՝ նախարարության ղեկավար կազմի հետ այցելել է ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) զորամաս։

Պաշտպանության նախարարը զննել է անօդաչու թռչող սարքերը, հետաքրքրվել է դրանց տեխնիկական վիճակով, ստուգել հաշվարկների պատրաստվածության մակարդակը։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս