Նախագահ. Հայաստանն ուզի, թե չուզի՝ Զանգեզուրի միջանցքն անպայման բացվելու է
  Նախագահ.  Հայաստանն ուզի, թե չուզի՝ Զանգեզուրի միջանցքն անպայման բացվելու է
10:14     01 01 2023    
Այս տարի Զանգիլանում բացեցինք միջազգային օդանավակայան։ Սա երկրորդ օդանավակայանն է ազատագրված տարածքներում։ Երրորդը շահագործման կհանձնվի առավելագույնը երկու տարուց։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևը Համայն աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Նոր տարվա կապակցությամբ ժողովրդին հղած ուղերձում:

Երկրի ղեկավարը նշել է, որ Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված լայնածավալ աշխատանքներ են տարվում, կառուցվում են երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ։ «Հայաստանն ուզի, թե չուզի՝ Զանգեզուրի միջանցքն անպայման բացվելու է: Մենք ցույց ենք տալիս մեր կամքի անսասանությունը, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի։ Մեր պահանջը հիմնավոր է և արդարացի։ Մենք պետք է և կունենանք կապ Ադրբեջանի հիմնական մասի և նրա անբաժանելի տարածքի՝ Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև, - ընդգծել է Ադրբեջանի նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Ադրբեջան  


Լրահոս