ՊՆ ղեկավարությունն այցելել է նյութատեխնիկական ապահովման զորամաս - ՏԵՍԱՆՅՈՒԹ+ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
 ՊՆ ղեկավարությունն այցելել է նյութատեխնիկական ապահովման զորամաս -  ՏԵՍԱՆՅՈՒԹ+ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:32     30 12 2022    
Դեկտեմբերի 30-ին պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է N զորամաս, որտեղ զննել է ՊՆ շինարարական գումարտակի ուժերով և միջոցներով կառուցված ռազմական օբյեկտը և ծանոթացել շինարարական աշխատանքներին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, զեկուցվել է, որ նոր շահագործման հանձնված շենքում տեղակայված է զինվորական զորանոց, կոնֆերենց դահլիճ, զինապահեստ, գաղափարական աշխատանքների սենյակներ, կենցաղային և այլ սպասարկման սենյակներ, ինչպես նաև բաղնիք և սանիտարական բաժանմունք։ Շենքը հագեցած է կենտրոնացված ջեռուցման և հրդեհային անվտանգության համակարգերով։

Նյութատեխնիկական ապահովմանը պատասխանատու սպաների հետ հանդիպմանը՝ Զ.Հասանովն ասել է, որ Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ անցկացվող բարեփոխումների արդյունքում մեր բանակն օրեցօր ուժեղանում է, նյութատեխնիկական ապահովումն ու զինծառայողների մատակարարումը մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում:

Պաշտպանության նախարարը նշել է, որ Հայրենական պատերազմի, ինչպես նաև վերջին մարտական գործողությունների ժամանակ ձեռք բերված փառավոր հաղթանակում առանձնահատուկ նշանակություն է ունեցել մեր բանակի նյութատեխնիկական բարձր մակարդակը։ Ընդգծվել է, որ բարձր են գնահատվել՝ ադրբեջանական բանակում նյութատեխնիկական ապահովման ուղղությամբ անցկացվող միջոցառումները, մասնավորապես՝ ազատագրված տարածքներում շինարարական և բարեկարգման աշխատանքները։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս