Քաղաքական երկխոսություններ Ադրբեջանի և Իսրայելի ԱԳ նախարարությունների միջև
Քաղաքական երկխոսություններ Ադրբեջանի և Իսրայելի ԱԳ նախարարությունների միջև
14:00     30 12 2022    
2022 թվականի դեկտեմբերի 28-29-ը կայացել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆարիզ Ռզաևի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Իսրայել Պետություն։

ԱԳՆ-ից Zinvor.info-յին հայտնել են, որ այցի շրջանակներում անցկացվել է Ադրբեջանի և Իսրայելի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։

Ադրբեջանի կողմից քաղաքական խորհրդակցությունները վարել է փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը, իսկ Իսրայելի կողմից՝ արտաքին գործերի նախարարության քաղաքական տնօրինության ղեկավար, դեսպան Ալիզա Բին Նունը։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և զարգացման հեռանկարները քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում, Իսրայելում Ադրբեջանի դեսպանության բացման հետ կապված հարցեր։

Ադրբեջանական պատվիրակությունը նաև հանդիպել է Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրեն Ալոն Ուշպիզի հետ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իսրայել  


Լրահոս