Պաշտպանության փոխնախարարներն այցելել են Քելբեջարում մարտական ​​դիրքեր
 Պաշտպանության փոխնախարարներն այցելել են Քելբեջարում մարտական ​​դիրքեր
19:22     29 12 2022    
Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ուշադրության և հոգածության շնորհիվ շարունակվում են՝ ադրբեջանական բանակում ծառայող զինվորականների սոցիալական և կենցաղային պայմանների և ծառայության պայմանների բարելավման և մարտունակության բարձրացման ուղղությամբ միջոցնառումները:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են պաշտպանական գերատեսչությունում, պաշտպանության նախարարի հանձնարարությամբ փոխնախարարներ՝ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ Նիզամ Օսմանովը և ցամաքային զորքերի հրամանատար Էնվեր Էֆենդիևը ստուգել են՝ Քելբեջարի շրջանի տարածքում նորակառույց կացարանները և հանդիպել մարտական դիրքերում ծառայող զինծառայողների հետ։

Նշվել է, որ նոր կացարաններում շինարարական աշխատանքները կատարվել են բարձր պրոֆեսիոնալիզմով, ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները զորքերի ծառայությունն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար։

Այստեղ նախատետսված են շտաբը, անհրաժեշտ խոհանոցային սարքավորումներով հագեցած ճաշարաններ, բուժկետեր, զինվորների զորանոցներ, բաղնիքներ և լվացքատներ, տարբեր նպատակների պահեստներ, ռազմական և ավտոմոբիլային տեխնիկայի ավտոպարկ և այլ ենթակառուցվածքներ:

Կացարանները հագեցված են կենտրոնացված ջեռուցմամբ, լուսավորությամբ, սանտեխնիկայով, կայուն կապով, գեներատորներով և արևային մարտկոցներով՝ ապահովելու անխափան էլեկտրամատակարարումը:

Անձնակազմի կենցաղային պայմաններին ծանոթանալուց հետո, ստուգվել է զինծառայողների մարտական պատրաստվածությունը։

Զինծառայողները հաջողությամբ կատարել են իրենց առջև դրված խնդիրները՝ օգտագործելով հատուկ նշանակության մեքենաներ և տանկեր, որոնք ապահովում են տեղաշարժը կլիմայական ծանր պայմաններով և զառիթափ տեղանքներով։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս