Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
«Բնականաբար, հրավեր չենք ստացել»,- պարբերականին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Հայաստան» դաշինքից ևս հայտնեցին, որ հրավիրված չեն։ Մինչդեռ նախկինում նախագահականում ոչ միայն ընդդիմությանն էին հրավիրում, այլև հանրային ընդդիմադիր դեմքերի, ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչների։
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության մեջ գրված է․ «Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով», - գրում է թերթը։