Քելբաջարում շահագործման են հանձնվել նոր ռազմական օբյեկտներ - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Քելբաջարում շահագործման են հանձնվել նոր ռազմական օբյեկտներ -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
11:08     29 12 2022    
Բանակաշինության ոլորտում բարեփոխումներ են իրականացվում՝ ուղղված անձնակազմի ծառայողական և սոցիալական պայմանների բարելավմանը, ամրապնդվում է բանակի նյութատեխնիկական աջակցությունը, կառուցվում են ժամանակակից չափանիշներին համապատասխան ռազմական ենթակառուցվածքներ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին։

Պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովը զննել է Քելբաջարի շրջանում նոր ռազմական ենթակառուցվածքները։

Նշվել է, որ Ռազմական ոստիկանության հրամանատարության տակ գտնվող ստորաբաժանման շահագործման հանձնված տեղակայման կետը կառուցվել է ՊՆ շինարարական գումարտակի ուժերով և միջոցներով՝ հաշվի առնելով ժամանակակից չափանիշները։

Տեղակայման կետում շտաբային, վարչական և սպասարկման տարածքները ապահովված են կենտրոնացված ջեռուցման համակարգով, անհրաժեշտ կահույքով և տեխնիկայով։ Տարածքում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ։

Այստեղ նախատեսված են զինապահեստ, զորանոց, ճաշասենյակ, սանհանգույց, ջեռուցման վառարաններ և ավտոկայանատեղի։

Zinvor.info

Հեշթեգներ. Քելբաջար   Ադրբեջան  


Լրահոս