Ադրբեջանը հայց կներկայացնի դատարան՝ Ղարաբաղում անօրինական գործունեություն ծավալող շվեյցարական ընկերության դեմ
 Ադրբեջանը հայց կներկայացնի դատարան՝ Ղարաբաղում անօրինական գործունեություն ծավալող շվեյցարական ընկերության դեմ
14:01     28 12 2022    
«Մենք Հայաստանի դեմ հայցեր ենք ներկայացրել Միջազգային դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։

Նրա խոսքով, Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխհատուցում վճարելու հարցը շատ բարդ է. «Մենք այդ հարցը բարձրացնում ենք տեղական դատարաններում։ Կարծում եմ՝ դրական արդյունքներ կստանանք։ Օրինակ՝ շվեյցարական մի ընկերություն կա, որն անօրինական գործունեություն է ծավալում Ղարաբաղում և եկամուտ է ստանում։ Մենք նրա դեմ հայց ենք պատրաստում շվեյցարական դատարանում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆարիդ-Շաֆիև  


Լրահոս