Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, նստաշրջանի շրջանակներում Այդըն Սաֆիխանլըն խոսել է վերջին տարիներին Ադրբեջանում մարդու իրավունքների և ընտանեկան արժեքների պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների մասին։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի երկարամյա ագրեսիայի արդյունքում բազմաթիվ ադրբեջանցի ընտանիքներ կորցրել են իրենց հարազատին։
Իսլամաֆոբիայի թեմայով իր ելույթի ժամանակ Սաֆիխանլըն խոսել է Ադրբեջանի կրոնական և պատմական հուշարձանների ոչնչացման և օկուպացված տարածքներում իրականացված վանդալիզմի մասին։ Նա հայտնել է ադրբեջանցիների գերեզմանների ոչնչացման և պղծման մասին և ընդգծել, որ այդ գործողություններն իրականացվել են հենց էթնիկ և կրոնական պատկանելության պատճառով։ Նշվել է, որ այդ կապակցությամբ Ադրբեջանի օմբուդսմենը փաստերի հետաքննության առաքելություններ է իրականացնում, որոնց արդյունքների հիման վրա զեկույցներ է ներկայացնում միջազգային հանրությանը։
Սաֆիխանլըն ընդգծել է, որ ԻԿԿ-ի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները Ադրբեջան կատարած այցի ընթացքում նույնպես տեղում ծանոթացել են թվարկված ավերվածություններին և այդ մասին զեկույց են պատրաստել։