Թբիլիսին պատրաստ է ավանդ նեդնել Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը
 Թբիլիսին պատրաստ է ավանդ նեդնել Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը
14:15     26 12 2022    
Թբիլիսին կրկին վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ խորհրդարանական մակարդակով նպաստելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հայկական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ ամենամյա «Դեսպանների համաժողով-2022»-ի բացման ժամանակ։

«Ադրբեջանի և Հայաստանի հետ միասին մենք ցանկանում ենք նպաստել խաղաղության և կայունության հաստատմանը՝ խորհրդարանական համատեղ ջանքերով», - ասել է Պապուաշվիլին։

Նրա խոսքով, այդ ջանքերը նախապայման կդառնան տարածաշրջանի զարգացման համար։ Նա հիշեցրել է, որ այս տարի ուկրաինական ճգնաժամի հետ մեկտեղ կայունություն չկար նաև Հարավային Կովկասում։

Հիշեցնենք, որ դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ Թբիլիսին բազմիցս հարթակ է առաջարկել՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Ավելին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բազմիցս հանդես է եկել նոր հարթակ ստեղծելու գաղափարով՝ խաղաղ հարևանության նախաձեռնությամբ, որի շրջանակներում կարող են լուծվել երեք երկրների միջև մշակութային, տնտեսական և այլ բնույթի հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Վրաստան   Հայաստան  


Լրահոս