Զաքիր Հասանով. Սպասվում են ադրբեջանա-թուրքական հերթական զորավարժություններ
  Զաքիր Հասանով.  Սպասվում են ադրբեջանա-թուրքական հերթական զորավարժություններ
16:10     23 12 2022    
«Հաջորդ տարի մենք թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ կանցկացնենք համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան և Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։

Նախարարն ընդգծել է, որ 2023 թվականին նախատեսվում են Թուրքիայի և Ադրբեջանի Զինված ուժերի մի շարք համատեղ զորավարժություններ.

«2023 թվականին՝ համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան և Թուրքիայի Հանրապետության հիմնադրման100-ամյակի կապակցությամբ, երկու երկրներում էլ նախատեսվում է անցկացնել մի շարք միջոցառումներ։ Ռազմական ոլորտում նույնպես այս երկու իրադարձություններին շատ կարևոր տեղ է հատկացվելու։ Այս առիթով մենք համատեղ զորավարժություններ ենք անցկացնելու»։
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով