Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը՝ զարգացնելով թեման։
«Ընկերության հարկային պարտավորությունների ցանկը տեղադրված է azdarar.am պաշտոնական հրապարակումների կայքում, որտեղ հաղորդվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն վարչական վարույթ է հարուցել։ Հիշեցնենք, որ կառավարության ղեկավարը՝ Փաշինյանը, ինքն է բազմիցս խոսել հարկեր վճարելու մասին և նույնիսկ հանձնարարել է զբաղվել դրանով ԱԱԾ-ին, սակայն չի կարողացել կնոջը բացատրել, որ հարկային պարտավորությունները պետք է կատարվեն՝ անկախ նրանից՝ դու վարչապետի կամ խոշոր օլիգարխի կինն ես»,- նշվում է հրապարակման մեջ։