Վուչիչ. Ադրբեջանը չի կարելի շրջել Սերբիայի դեմ, իսկ Սերբիան՝ Ադրբեջանի
  Վուչիչ.  Ադրբեջանը չի կարելի շրջել Սերբիայի դեմ, իսկ Սերբիան՝ Ադրբեջանի
10:45     22 12 2022    
Մենք քննարկել ենք համագործակցության բոլոր ձևերը։ Մեր միջև ամուր և անկեղծ բարեկամություն կա։ Ադրբեջանը չի կարելի շրջել Սերբիայի դեմ, իսկ Սերբիան՝ Ադրբեջանի. Դա անհնար է: Ոչ ոք չի կարող դա անել։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ դեմառդեմ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության մեջ։

«Մենք աջակցում ենք միմյանց տարածքային ամբողջականությանը։ Այդպես է եղել և այդպես էլ շարունակվելու է։ Ես շնորհակալ եմ նախագահ Ալիևին, քանի որ նա հստակ գիտի, թե ինչ դժվարությունների ենք հանդիպել մեր երկրի տարածքում հասարակական կարգի պահպանման և ՄԱԿ-ի կանոնադրության պահանջներին աջակցելու հարցում։ Ես նաև շնորհակալ եմ նրան այն ամենի համար, ինչ սովորել եմ նրանից, այդ թվում՝ ապագային առնչվող հարցերում, քանի որ ավելի իրատեսորեն և լրջորեն կարող եմ տեսնել, թե ինչ է մեզ սպասվում ապագայում»,- հավելել է Սերբիայի նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Սերբիա  


Լրահոս