Սերբիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին
 Սերբիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին
09:06     22 12 2022    
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հյուրընկալության համար։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Վուչիչը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ադրբեջան կատարած այցի արդյունքները։

«Շնորհակալություն Իլհամ Ալիևին հյուրընկալության և Ադրբեջանի ժողովրդին՝ Սերբիայի հետ անկեղծ բարեկամության համար։

Ամեն անգամ, երբ գալիս եմ Բաքու, տեսնում եմ հսկայական և անհավանական առաջընթաց, ինչը նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարության ուժի ցուցանիշն է։ Մենք՝ որպես Ադրբեջանի անկեղծ բարեկամներ, ուրախ ենք այս կապակցությամբ»,- գրել է Սերբիայի նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Սերբիա   Ադրբեջան  


Լրահոս