Խանքենդի-Լաչին ճանապարհին բողոքի ակցիայի մասնակիցները կատարում են հայրենասիրական երգեր - ՏԵՍԱՆՅՈՒԹ
09:00
22 12 2022
Չնայած ցրտաշունչ եղանակին, Խանքենդի-Լաչին ճանապարհին գիշերային ժամերին շարունակվում է բողոքի ակցիան՝ ընդդեմ Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանում օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործման։
Zinvor.info-ն տեղեկացնում է, որ ցուցարարները ողջ օրվա ընթացքում երգել են հայրենասիրական երգեր և հատվածներ մուղամներից։ Երիտասարդ ակտիվիստներն ու կամավորները, վանկարկելով հայրենասիրական կարգախոսներ, կոչ են արել բոլորին՝ միանալ արդեն տասներորդ օրն է շարունակվող էկոլոգիական տեռորի դեմ ակցիային։
Նշենք, որ Շուշա քաղաքի տարածքում՝ ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող ճանապարհի հատվածում, ադրբեջանցի ակտիվիստները և բնապահպանականոչ կառավավարական կազմակերպությունների անդամները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով դադարեցնել էկոլոգիական տեռորը Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանում։