Հրթիռահրետանային զորքերում մարտական կրակով զորավարժություններ են անցկացվում - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Հրթիռահրետանային զորքերում մարտական կրակով զորավարժություններ են անցկացվում -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
12:00     21 12 2022    
Ընթացիկ տարվա մարտական պատրաստության պլանի համաձայն՝ հրթիռւահրետանային զորքերի ստորաբաժանումների հետ մարտավարական զորավարժություններ են անցկացվում մարտական կրակով։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով։

Պլանի համաձայն՝ ստորաբաժանումները մշտական տեղակայման կետերից դուրս են բերվել կենտրոնացման վայրեր և կատարել են՝ տեղակայման, կրակային դիրքեր գրավելու և տեխնիկան մարտական պատրաստության վիճակի բերելու չափանիշները։

Զորավարժությունների ընթացքում հիմնական ուշադրություն է դարձվել՝ հրթիռահրետանային ստորաբաժանումների հրամանատարների կառավարման հմտությունների կատարելագործմանը, զինվորականների գիտելիքների և հմտությունների բարձրացմանը, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ գործունեության պլանավորման և այլ զորատեսակների հետ փոխգործակցության հմտությունների զարգացմանը։

Իրական մարտի պայմաններին համապատասխան անցկացված զորավարժությունների ընթացքում հաջողությամբ կատարվել են՝ պայմանական հակառակորդի թիրախները ճշգրիտ կրակով ոչնչացնելու առաջադրանքները։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս