Ֆարիդ Շաֆիև. Լաչինի ճանապարհին տեղի ունեցածը կապված է երեք պատճառների հետ
  Ֆարիդ Շաֆիև.  Լաչինի ճանապարհին տեղի ունեցածը կապված է երեք պատճառների հետ
10:20     17 12 2022    
Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (ՄՀՎԿ) խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևն ասել է, որ Լաչինի ճանապարհին տեղի ունեցածը կապված է երեք պատճառների հետ:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, հիմնական պատճառը բնապահպանական խնդիրներն են և Ադրբեջանի բնական պաշարների ապօրինի շահագործումը։

«Երկրորդ պատճառը Լաչինի միջանցքի ռազմական նպատակներով օգտագործումն է՝ հակառակ նոյեմբերի 9-ի հայտարարության։ Երրորդ պատճառը տրանսպորտային միջանցքների բացման վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված պարտավորություններն են։ Ադրբեջանը բացել է Լաչինի միջանցքը, սակայն հայկական կողմը տարբեր պատրվակներով հրաժարվում է միջանցք բացել Ադրբեջանից դեպի Նախչըվանի Ինքնավար Հանրապետություն Մեղրիով»,- ասել է նա։

ՄՎՀԿ-ի նախագահն ընդգծել է, որ Լաչինի ճանապարհին տեղի ունեցածը մատնանշում է մի շարք հիմնարար խնդիրներ. «Այս հիմնարար խնդիրներն են՝ խաղաղ համաձայնագրի բացակայությունը, բանակցային գործընթացի փակուղում հայտնվելը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը: Ղարաբաղի հայության շրջանում արմատականների առկայությունը և Ադրբեջանի հետ երկխոսությունը խաթարած Ռուբեն Վարդանյանի Ղարաբաղ գալը: Աշխարհաքաղաքական դերակատարները: Բոլորի համար պետք է պարզ լինի, որ խնդիրը կարող է ամբողջությամբ լուծվել այն բանից հետո, երբ Ղարաբաղի տարածաշրջանը կրկին անցնի Ադրբեջանի վարչական վերահսկողությանը։ Դա վաղ թե ուշ տեղի կունենա։ Առանց տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի, խաղաղության և անվտանգության մասին խոսք անգամ լինել չի կարող»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆարիդ-Շաֆիև  


Լրահոս