Ֆարիդ Շաֆիև. Մենք տեսնում ենք, որ Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները
  Ֆարիդ Շաֆիև.  Մենք տեսնում ենք, որ Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները
12:03     16 12 2022    
«Շուշա-Խանքենդի ճանապարհին ակցիայի պատճառը բնապահպանական խնդիրներն են և Ադրբեջանի բնական պաշարների շահագործումը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը։

Նա նշել է, որ խնդիրը չի ստեղծել Ադրբեջանը, և մեր հիմնական նպատակը բնապահպանական հարցերի լուծումն է։

Կենտրոնի ղեկավարն ընդգծել է, որ հարցերից մեկն էլ Լաչինում անվտանգության ապահովումն է. «Դիտարկումների ընթացքում պարզվել է, որ Լաչինի ճանապարհով ականներ և այլ զինամթերք են տեղափոխում։ Սա լիովին հակասում է եռակողմ հռչակագրի դրույթներին։ Որովհետև այս ճանապարհը բացվել է մարդասիրական նպատակներով։ Ադրբեջանական կողմը հավատարիմ է եռակողմ հռչակագրին: Միաժամանակ Հայաստանը իր վրա Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ պարտավորություն է վերցրել։ Սակայն մենք տեսնում ենք, որ Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները։ Ադրբեջանը հրապարակայնորեն հայտարարել է, որ նպատակը օկուպացիայից ազատագրված տարածքներում հասարակական վերահսկողության վերականգնումն է։ Մենք փուլ առ փուլ լուծում ենք այս հարցերը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆարիդ-Շաֆիև  


Լրահոս