Ջեյհուն Բայրամովն օտարերկրյա դիվանագետներին տեղեկացրել է Շուշա-Խանքենդի ճանապարհին իրավիճակի մասին
 Ջեյհուն Բայրամովն օտարերկրյա դիվանագետներին տեղեկացրել է Շուշա-Խանքենդի ճանապարհին իրավիճակի մասին
18:17     15 12 2022    
Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ճեպազրույց է անցկացրել՝ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և ռազմական կցորդների համար։

Zinvor.info-ն հայտնում է, որ արտգործնախարարը օտարերկրյա դիվանագետներին տեղեկացրել է՝ Շուշա-Խանքենդի ճանապարհին ընթացիկ իրավիճակի մասին։

Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է՝ Շուշա-Խանքենդի ճանապարհի հատվածում շարունակվում է ադրբեջանցի բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիան՝ ընդդեմ բնական պաշարների ապօրինի շահագործման։

Ադրբեջանցի ակտիվիստները և բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) անդամները պահանջում են՝ դադարեցնել էկոլոգիական տեռորը Ղարաբաղի տնտեսական շրջանում։

2022 թվականի դեկտեմբերի 3-ին և 7-ին ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում՝ տնտեսության, բնապահպանության և բնական պաշարների նախարարությունների, տնտեսության նախարարությանն առընթեր պետական գույքի ծառայության և AzerGold բաժնետիրական ընկերության մասնագետներից կազմված պատվիրակությունը՝ պետք է նախնական մոնիտորինգ իրականացներ Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են խաղաղապահներ, օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործման, ինչպես նաև բնապահպանական և այլ խնդիրների հետ կապված: Սակայն խաղաղապահների անգործության պատճառով դիտարկումը չի կայացել։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս