Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդը գրել է իր թվիթերյան էջում։
«Դեկտեմբերի 14-ին Քելբաջարում ականի վրա ութ մարդու պայթելու մասին լուրը, որի հետևանքով կան վիրավորներ և զոհ, տխրեցրեց ինձ:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածի ընտանիքին և հարազատներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է դիվանագետը։
Նշենք, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Քելբաջարի շրջանի զինվորական դատախազություն տեղեկություն է ստացվել, որ Քելբաջարի շրջանի Չիրագ գյուղի մոտակայքում ականի վրա ութ մարդ է պայթել։