Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում Հարկային օրենսգրքում փոփոխությունների հարցով կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել է ՔՊ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
«Ինչպես գիտեք, դեկտեմբերի 12–ի առավոտից Ադրբեջանը փակել է Լաչինի ճանապարհը, և դրա հետ կապված մենք այսօր արտահերթ նիստ ենք ունենալու, ժամը երևի 13։00-13։30-ի կողմերը»,– ասել է Թունյանը:
Պատգամավորը նաև նշել է, որ արտահերթ նիստում խորհրդարանը Լաչինի հարցով հայտարարություն կընդունի։