Հիքմեթ Հաջիև. Մենք նամակներ ենք ուղարկել ռուս խաղաղապահներին
  Հիքմեթ Հաջիև.  Մենք նամակներ ենք ուղարկել ռուս խաղաղապահներին
17:49     13 12 2022    
«Մենք նամակներ ենք ուղարկել ռուս խաղաղապահներին, կապի մեջ ենք նրանց հրամանատարի հետ»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով «Ազերթաջ»-ին, այդ մասին հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Նրա խոսքով, այս հարցերը լուրջ դժգոհություն են առաջացրել ադրբեջանական հասարակության մեջ։ «Բոլորը լավ գիտեն, որ օկուպացիայի տարիներին և տարածքների ազատագրման շրջանում Ադրբեջանի ինքնիշխանության հետ կապված հարցերը լուրջ մտահոգություն են առաջացնում մեր հասարակության մեջ։ Ուստի քաղաքացիական հասարակության, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները, այլ ակտիվիստներ և խմբեր հավաքվել են՝ Շուշա-Խանքենդի-Լաչին խաչմերուկում և իրենց բողոքն են հայտնում»,- ասել է Հիքմեթ Հաջիևը։

Նա ընդգծել է, որ ցուցարարների հայտարարությունները համապատասխանում են բոլոր իրավական շրջանակներին. «Նրանք օրինական պահանջներ են ներկայացնում, ոչ մի անօրինական բան չեն պահանջում։ Նրանք վանկարկում են կարգախոսներ՝ պահանջելով վերջ տալ Ղարաբաղում էկոլոգիական տեռորին»։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան