Շուշայում բնապահպանական կազմակերպությունները բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ Ղարաբաղում հանքերի ապօրինի շահագործման
 Շուշայում բնապահպանական կազմակերպությունները բողոքի ակցիա են անցկացնում՝  ընդդեմ Ղարաբաղում հանքերի ապօրինի շահագործման
11:36     12 12 2022    
Ադրբեջանցի ակտիվիստներն ու բնապահպանական հասարակական կազմակերպությունները բողոքի ակցիա են անցկացնում Շուշայի ճանապարհի մի հատվածում, որը գտնվում է ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ՝ պահանջելով դադարեցնել էկոլոգիական տեռորը Ղարաբաղի տնտեսական շրջանում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 3-ին և 7-ին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ տեղի ունեցած քննարկումներից հետո էկոնոմիկայի, բնապահպանության և բնական պաշարների նախարարությունների, էկոնոմիկայի նախարարությանն առընթեր գույքային հարցերով պետական ծառայության և AzerGold փակ բաժնետիրական ընկերության մասնագետները պետք է մոնիթորինգ անցկացնեին ապօրինի շահագործվող օգտակար հանածոների հանքավայրերում: Սակայն խաղաղապահների անգործության պատճառով դիտարկումը չի կայացել։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Ադրբեջան  


Լրահոս