Ավելի քան 6 մլն մանաթ է հատկացվել նահատակների և հաշմանդամների ընտանիքների պարտքերը մարելու համար
 Ավելի քան 6 մլն մանաթ է հատկացվել նահատակների և հաշմանդամների ընտանիքների պարտքերը մարելու համար
15:40     08 12 2022    
Մինչ օրս 6 մլն 772,4 հազար մանաթ է ծախսվել նահատակների և պատերազմի հաշմանդամների ընտանիքի անդամների սպառողական վարկերի և այլ պարտքային պարտավորությունների մարման համար։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է YAŞAT հիմնադրամի ղեկավար, վետերան Էլվին Հուսեյնովը հիմնադրամի 2 տարվա գործունեությանը նվիրված մամուլի ասուլիսում:

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ բավարարվել է 2198 դիմում, որից 896-ը վերաբերում է նահատակների ընտանիքներին, 3-ը՝ անհայտ կորածների ընտանիքի անդամներին, 1299-ը՝ վիրավորներին։ «Հիմնադրամի նախաձեռնությամբ մարվել է 126 396,73 մանաթի պարտք»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նահատակ  


Լրահոս