Zinvor.info-ն հայտնում է, որ YAŞAT հիմնադրամի ղեկավար, ղարաբաղյան պատերազմի վետերան Էլվին Հուսեյնովն այս մասին ասել է՝ հիմնադրամի 2 տարվա գործունեությանը նվիրված մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ հիմնադրամի բյուջեում ներկայումս կա 4,233,967,32 մանաթ. «Սոցիալական և կենցաղային պայմանների բարելավման համար հատկացվել է 41,042,300,00 մանաթ, կրթության, մասնագիտական ուսուցման և ստեղծագործական ներուժի զարգացմա համար՝ 1,347,611,19 մանաթ, վարկերի մարման և սպառողական այլ պարտավորությունների համար՝ 6,772,442,30 մանաթ, բուժման և հոգեբանական աջակցության համար՝ 22,449,998,04 մանաթ»: