Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ԱՀ Ազգային հանձնաժողովի, Ադրբեջանի ԻԿՕՄՕՍ-ի ազգային կոմիտեի և ԱԴԱ համալսարանի զարգացման և դիվանագիտության ինստիտուտի համատեղ կազմակերպած՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաների դերը մշակութային արժեքների պաշտպանության գործում և դրանց կիրառման բարելավման ասպեկտները» թեմայով միջազգային գիտաժողովում։
Նրա խոսքով, Ադրբեջանի ազատագրված տարածքներում անցկացված մոնիտորինգի ժամանակ պարզվել է, որ մշակութային ժառանգության հուշարձանները միտումնավոր ոչնչացվել են, մի շարք պատմական հուշարձաններ միտումնավոր փոխվել են. «Դրա ականատես են եղել նաև ազատագրված տարածքներ այցելած միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները»: