Ալիև. Թուրք-ադրբեջանական միասնությունն անսասան է և հավերժ
  Ալիև.  Թուրք-ադրբեջանական միասնությունն անսասան է և հավերժ
16:22     06 12 2022    
«Եղբայրական բռունցք» զորավարժության շրջանակներում կազմակերպված «Բարձր մակարդակի դիտորդի» օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսով շնորհավորել են զորավարժություններին մասնակցող երկու եղբայրական երկրների անձնակազմին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն հրամանատար Իլհամ Ալիևը, շնորհավորելով անձնակազմին, նշել է, որ «Եղբայրական բռունցք» զորավարժությունները թուրք-ադրբեջանական միասնության ևս մեկ դրսևորում են և շեշտել, որ այս միասնությունն անսասան է ու հավերժ:

Այնուհետև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է զորավարժությունների հաջող անցկացման մասին՝ հիմնված «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա և շնորհավորել ողջ անձնակազմին։ Նա նշել է, որ ոչ ոք չի կարող խախտել Ադրբեջանի և Թուրքիայի միասնությունը և վստահություն է հայտնել, որ այն հետագայում էլ կշարունակվի։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս