Ադրբեջանական և թուրքական զորքերը մշակել են «Եղբայրական բռունցք»
 Ադրբեջանական և թուրքական զորքերը մշակել են «Եղբայրական բռունցք»
11:38     06 12 2022    
«Եղբայրական բռունցք» ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների շրջանակներում՝ գիշերը և սահմանափակ տեսանելիության պայմաններում տարբեր առաջադրանքներ են կատարվել։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, զորավարժությունների այս փուլում կատարվել են՝ պայմանական հակառակորդի տեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման խնդիրները։

Զորքերի մարտական համակարգումն ապահովելու, հրամանատարության և կառավարման կատարելագործման, փորձի փոխանակման և անձնակազմի հմտությունների բարձրացման նպատակով անցկացվող զորավարժություններում՝ երկու երկրների զինծառայողները ցուցաբերում են բարձր պրոֆեսիոնալիզմ։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս