Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի հետ
 Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի հետ
10:30     06 12 2022    
ԱՀ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով մեր երկիր է ժամանել՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը։ Հեյդար Ալիևի անվան Միջազգային օդանավակայանում հյուրերին դիմավորել է՝ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը։

Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն, երկու երկրների պաշտպանության նախարարները անցել են պատվո պահակախմբի առջևով։ Հնչել են Ադրբեջանի և եղբայրական Թուրքիայի օրհներգերը։

Դիմավորման արարողությունից հետո պաշտպանության նախարարը և նախարարության ղեկավար կազմը հանդիպել են թուրքական պատվիրակության հետ։

Ողջունելով հյուրերին՝ Զ.Հասանովը նշել է ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության զարգացումը և ընդգծել այս ուղղությամբ տարվող աշխատանքների հետագա ընդլայնման կարևորությունը։

Հանդիպմանը նշվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագրի համաձայն՝ Բաքվում, Աստարայի, Ջաբրայիլի և Իմիշլիի շրջաններում անցկացվող «Եղբայրական բռունցք» համատեղ զորավարժությունների հատուկ նշանակությունը։

Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են՝ ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս