Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռները ներգրավված են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններում - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռները ներգրավված են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններում -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
09:00     06 12 2022    
Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 բազմանպատակային կործանիչներն ընդգրկված են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններում։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ համապատասխան հրապարակումը տեղադրվել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության կայքում՝ Facebook-ում։

Հիշեցնենք, որ երկու եղբայրական երկրների զինծառայողները կատարել են նախատեսված խնդիրները զորավարժությունների հաջորդ փուլում, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին։

Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև կնքված ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագրի համաձայն՝ անցկացվում են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններ։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երկուշաբթի ժամանել է Ադրբեջան՝ հետևելու համատեղ զորավարժություններին։

Զորավարժությունների սցենարի համաձայն՝ ադրբեջանական բանակի ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ջոկատների, ինժեներական զորքերի, հրթիռային և հրետանային զորքերի ստորաբաժանումները՝ Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների հետ համատեղ իրականացնում են մարտական պատրաստության տարբեր առաջադրանքներ:


Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս