Իլոն Մասկ ընկերությունը կարող է ուղեծիր դուրս բերել Ադրբեջանի 4-րդ արբանյակը
Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանը կից Տիեզերական գործակալության (Azercosmos) խորհրդի նախագահ Սամեդդին Ասադովը։
«Արբանյակը, որը կլինի հաշվով 4-րդը, ուղեծիր դուրս կբերվի 3 տարի հետո։ Համոզված եմ, որ Space X-ը լավ գին կառաջարկի: Բայց հիմա չենք կարող ասել, որ պլանավորում ենք նրանց հետ միասին արբանյակ արձակել ուղեծիր, քանի որ մենք դեռ մրցույթ չենք հայտարարել։ Մեր արբանյակային ծրագրերի իրականացումը կսկսվի ևս երկու տարի հետո։ AzerSky 2-ի ուղեծիր դուրս բերելը նախատեսված է մոտ 2025 թվականին»,- ասել է նա։